Armenian Soccer
Armenian Soccer

Վահան Բիչախչյանը՝ գոլային 2 փոխանցման հեղինակ

Vahan Bichakhchyan

Սլովակիայի առաջնության 13-րդ տուրում «Ժիլինան» տանը 4։1 հաշվով վստահ հաղթանակ է տարել «Զլատե-Մորավցեի» նկատմամբ։

«Ժիլինայի» մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկած Վահան Բիչախչյանը հանդիպման սկզբանամասում՝ 6-րդ և 11-րդ րոպեներին, դարձել է 2 գոլային փոխանցման հեղինակ։

22-ամյա հայ ֆուտբոլիստը փոխարինվել է 67-րդ րոպեին։

 

©2021 Armenian Soccer