Armenian Soccer
Armenian Soccer

Ռոբերտ Արզումանյան. «Մեծ ցանկության շնորհիվ կարողացանք ոչ-ոքի կորզել»

Robert Arzumanyan

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի 12-րդ տուրի «Ուրարտու»-«Արարատ» հանդիպումից հետո տանտերերի մարզիչ Ռոբերտ Արզումանյանը խոսել է խաղի ընթացքի ու ելքի, ինչպես նաև՝ առկա կադրային խնդիրների մասին

Խաղի մասին

Երկու տարբեր խաղակեսեր տեսանք, առաջին խաղակեսում մրցակիցն այնպիսի պահ չուներ, որ կկարողանար գոլ խփել, մենք լավ էինք վերահսկում գնդակը, ունեցանք մեկ պահ, որը չօգտագործվեց։ Բայց երկրորդի մեկնարկում մրցակիցը կարողացավ գոլ խփել, այնուհետև նաև վտանգավոր հակագրոհներ ձեռնարկել։ Մենք վերահսկում էինք գնդակը, փորձում առաջ շարժվել, և ավելացված ժամանակում մեզ հաջողվեց աշխատասիրության ու մեծ ցանկության շնորհիվ գոլ խփել ու ոք-ոքի կորզել։ Կարծում եմ՝ արդյունքը խաղին համապատասխան էր, երկու թիմերն էլ արժանի էին չպարտվելուն։

 

Կադրային խնդիրների մասին

Նոմինալ հարձակվող այս պահին չունենք, մրցակցի դարպասի մոտ խաղում են մեր հարձակվողական ոճի կիսապաշտպանները, որոնք կարողանում են պահեր ստեղծել, բայց, իհարկե, Միրանյանի պակասը զգում ենք, հուսով եմ՝ նա շուտ կապաքինվի ու կմիանա թիմին։

 

©2021 Armenian Soccer