Armenian Soccer
Armenian Soccer

ՀՊԼ. Չեմպիոնի 1-ին՝ խոշոր հաշվով հաղթանակն ու ԲԿՄԱ-ի՝ ամենախոշոր հաշվով պարտությունը

VBET APL

Հոկտեմբերի 31-ին VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի 12-րդ տուրy շարունակվեց 2 հանդիպումներով: Չարենցավանի քաղաքային մարզադաշտում «Վանն» ընդունեց «Ալաշկերտին», իսկ «Նոան» Երևանի Ֆուտբոլի ակադեմիայում՝ ԲԿՄԱ-ին:

Հայաստանի գործող չեմպիոնն ընթացիկ առաջնությունում տոնեց իր 2-րդ հաղթանակը՝ հյուրընկալվելիս 4 անպատասխան գնդակ ուղարկելով «Վանի» դարպասն, իսկ ԲԿՄԱ-ն, որ այս մրցաշրջանի 12 հանդիպումներից 11-ում պարտվել է, կրեց իր ամենախոշոր հաշվով պարտությունը՝ 5 գնդակ ընդունելով «Նոայից»:

Այս պահի դրությամբ «Նոան» իր ակտիվում ունի 18 միավոր, «Ալաշկերտը»՝ 10, «Վանը»՝ 9, իսկ վերջին հորիզոնականում ընթացող ԲԿՄԱ-ն՝ 3:

 

«Վան» — «Ալաշկերտ» 0։4 (0:0)

Չարենցավան, «Քաղաքային» մարզադաշտ

Մրցավար՝ Շահեն Աղայան

Գոլերը՝ Դավիդ Խուրցիձե, 23, Միհայլո Յովանովիչ, 43, Մարկո Միլինկովիչ, 81, Նիկիտա Տանկով, 88

 

«Նոա» — ԲԿՄԱ 5։0 (3։0)

Երևան, ֆուտբոլի ակադեմիա

Մրցավար՝ Զավեն Հովհաննիսյան

Գոլերը՝ Ալեքսանդր Կարապետյան, 4, Վադիմ Պայռելի, 22, Պետրոս Ավետիսյան, 26, 11մ, Մաքսիմ Մայրովիչ, 74, Պավել Կիրիենկո, 86

 

©2021 Armenian Soccer