Armenian Soccer
Armenian Soccer

«Սևանը» ՀՀ պրեմիեր լիգայի առաջնությանը մասնակցելու լուրջ հայտ ներկայացրեց

ՀՀ 1-ին խմբի առաջնության 22-րդ տուրի շրջանակում ՀՀ պրիմեր լիգայի ուղեգրին հավակնող «Սևանն» իր հարկի տակ Երևանի ՄԶՀՀԿ (նախկին «Միկա») մարզադաշտում հյուրընկալեց առաջատարների խմբին մոտենալ ձգտող «Լեռնային Արցախին»:

1-ին խաղակեսում Արմեն Շահգելդյանի սաները`«Սևանի» ֆուտբոլիստները վճռեցին հանդիպման ելքը: Մհեր Սահակյանի, Ահմեդ Ջինդոնյանի և Հովհաննես Պողոսյանի խփած գոլերի շնորհիվ «Սևանը» ընդմիջման գնաց երեք գնդակի առավելությամբ:

2-րդ խաղակեսի վերջում Օբաման 4-րդ անգամ գրավեց արցախցիների դարպասն ու ապահովեց իր թիմի առավել քան համոզիչ` 4:0 հաշվով հաղթանակը: Սա Շահգելդյանի սաների գարնանային հատվածում տոնած 4-րդ անընդմեջ հաղթանակն էր ու արդեն լուրջ հայտ ներկայացրեց ՀՀ պրիմեր լիգայի ուղեգիր նվաճելու ճանապարհին:

Անցկացրած 18 հանդիպումներում վաստակած 41 միավորով «Սևանը» պահպանեց միանձնյա առաջատարի իր դիրքերը: Հաջորդ` 23-րդ տուրում ապրիլի 18-ին «Սևանն» իր հարկի տակ կընդունի «Նորավանքին», որը 32 միավորով ընթանում է 4-րդ տեղում:

©2021 Armenian Soccer