Armenian Soccer
Armenian Soccer

Ֆուտզալի ՀՀ ազգային հավաքականն այսօր մեկնել է Ֆրանսիա

Ապրիլի 12-ի առավոտյան ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Փարիզ, որտեղ ապրիլի 14-ին կկայանա ՈՒԵՖԱ ֆուտզալի ԵՎՐՈ 2022-ի որակավորման խմբային փուլի 6-րդ մրցափուլի Ֆրանսիա-Հայաստան հանդիպումը:

Ռուսաստանի հավաքականի դեմ հանդիպման համեմատ կազմում կան փոփոխություններ: Թիմի կազմ են վերադարձել Սարո Գալստյանը և Վիտինյոն: Փոխարենը, երկրորդ զգուշացման պատճառով Ֆրանսիայի ընտարնու հետ հանդիպումը բաց կթողնի դարպասապահ Լուան Բարբոսան, որը թիմի հետ չի մեկնել Ֆրանսիա:

Այսպիսով, Ֆրանսիա են մեկնել հետևյալ ֆուտբոլիստները՝

Արթուր Մկրտչյան — «Լեո»
Արտյոմ Զաքարյան — «Լոգիկոն»
Սարո Գալստյան — «Լեո»
Գարեգին Մաշումյան — «Լեո»
Հակոբ Ուզունյան — «Լեո»
Սարգիս Մարգարյան — «Բորիսով-900» (Բելառուս)
Վլադիմիր Սանոսյան — «Դինամո Սամարա» (Ռուսաստան)
Վիտինյո — «Լյուբավա» (Լեհաստան)
Դավիթ Ասլանյան — «ՎՌԶ» (Բելառուս)
Արթուր Մելքոնյան — «Ստալիցա» (Բելառուս)
Ռաֆիկ Բաղդասարյան — «Սիգմա-Կ» (Ռուսաստան)
Նիկիտա Խրոմիխ — «Դինամո Սամարա» (Ռուսաստան)
Դենիս Նևեդրով — «Տյումեն» (Ռուսաստան)
Ռաֆիկ Մելիքյան — «Արարատ-Արմենիա»:

©2021 Armenian Soccer