Armenian Soccer
Armenian Soccer

Կանանց ՀՀ ընտրանին Հորդանանի հավաքականի հետ խաղում հաղթանակը ձեռքից բաց թողեց

Կանանց ՀՀ ազգային հավաքականը չկարողացավ հաղթել Our game ընկերական միջազգային մրցաշարի երկրորդ տուրում: Ապրիլի 10-ին Չարենցավանի քաղաքային մարզադաշտում կայացավ մրցաշարի 2-րդ տուրի 2-րդ հանդիպումը Հայաստանի և Հորդանանի հավաքականների միջև: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով:

Հայաստան — Հորդանան 1-1
25’ Օլգա Օսիպյան՝ 1:0,
56′ Մայսա Ջբարահ՝ 1:1:

Ապրիլի 10-ին կայացավ Our game կանանց ֆուտբոլի միջազգային ընկերական մրցաշարի 2-րդ տուրի 1-ին հանդիպումը: Լիտվայի հավաքականը 7:1 հաշվով հաղթեց Լիբանանի ընտրանուն: Միջազգային մրցաշարի եզրափակիչ` 3-րդ տուրում վաղը` ապրիլի 12-ին ժամը 13:00-ին Չարենցավանի քաղաքային մարզադաշտում կմրցեն Լիբանանի և Հորդանանի, իսկ ժամը 16:00-ին Երևանում «Փյունիկի» մարզադպրոցի մարզադաշտում Հայաստանի և  Հորդանանի հավաքականները:

©2021 Armenian Soccer