Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանի հետխաղային մեկնաբանությունները Հայաստան-Ֆրանսիա 4:4 հաշվով ավարտված հանդիպման վերաբերյալ.
«Խաղից տպավորություններս երկակի են:Նախ լավ չեղավ, կարող էինք հաղթել , հաղթանակը ձեռքներիցս բաց թողեցինք: Բայց նաև ուրախալի էր, այն, որ առաջին միավորը վաստակեցինք նման մակարդակում, նման ուժեղ հավաքականի հետ խաղում: Չգիտեմ երկակի են տպավորություններս: Բայց ամենակարևորը մենք հասկացանք, որ ճիշտ ուղու վրա ենք: Ճիշտ աշխատանքի դեպքում կարող ենք խաղալ յուրաքանչյուր հավաքականի հետ: Նման մակարդակի խաղերի փորձի պակաս կա, որովետև 3:0 հաշվով հաղթելիս, ընդհանրսպես խաղը սառեցնում են , իսկ մեր տղաները ընկան հաշվի հետևից: Չնայած ընդմիջմանը իրենց զգուշացրել էի , որ հաշվի հետևից պետք չի ընկել , պետք է պահել 3:1 հաշիվը , բայց չստացվեց:Բայց էլի եմ ասում, որ իմ համար կարևորն այն է, որ մեր թիմը կարող է խաղալ նման մակարդակով: Այս մրցաշրջանը պիտի լինի փորձ հավաքելու շրջան ,և ինչու չէ, դրական արդյունք գրանցելու համար: Բայց պարզ է, որ այս մակարդակում մեր համար դժվար է լինելու , մեր համար չեն լինելու հեշտ խաղեր: Տղաների աշխատանքից գոհ եմ , միակ տխրությունն այն , որ կարող էինք հաղթել , բայց խաղը ոչ-ոքի ավարտեցինք»:
©2021 Armenian Soccer