Armenian Soccer
Armenian Soccer

ՋՈՆԵԼ ԴԵՍԻՐԵ․ «ԱՅՍ ԱԿՈՒՄԲՈՒՄ ԻՆՁ ԼԱՎ ԵՄ ԶԳՈՒՄ»

VBET Հայաստանի պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում ավելի շատ գոլ քան «Ուրարտուի» հարձակվող Ջոնել Դեսիրեն է խփել, չի հաջողվել ոչ մեկին (6 գոլ)։ Հայիթցի ֆուտբոլիստը մեզ հետ զրույցում ամփոփել է առաջնության առաջին հատվածը, պատմել վնասվածքից ու ապաքինումից, ինչպես նաև առաջիկա նպատակներից․

ՎՆԱՍՎԱԾՔԻ ՄԱՍԻՆ
«Վնասվածք ստացա «Ալաշկերտի» հետ խաղում, ինչի պատճառով «Նոայի» հետ հանդիպումը բաց թողեցի։ Փառք Աստծո հիմա ամեն ինչ կարգին է։ Վերջին հետազոտությունն անցել եմ մի քանի օր առաջ։ Բժիշկն ասաց, որ վերականգնման գործընթացում ամեն ինչ լավ է։ Հիմա արձակուրդում եմ, պատրաստվում եմ Սուրբծննդյան միջոցառումներին։ Հունվարին, Երբ թիմը վերադառնա արձակուրդից, ես կմիանամ նրանց»։
ՋՈՆԵԼ ԴԵՍԻՐԵ․ «ԱՅՍ ԱԿՈՒՄԲՈՒՄ ԻՆՁ ԼԱՎ ԵՄ ԶԳՈՒՄ»
VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում ավելի շատ գոլ քան «Ուրարտուի» հարձակվող Ջոնել Դեսիրեն է խփել, չի հաջողվել ոչ մեկին (6 գոլ)։ Հայիթցի ֆուտբոլիստը մեզ հետ զրույցում ամփոփել է առաջնության առաջին հատվածը, պատմել վնասվածքից ու ապաքինումից, ինչպես նաև առաջիկա նպատակներից․

ՎՆԱՍՎԱԾՔԻ ՄԱՍԻՆ
«Վնասվածք ստացա «Ալաշկերտի» հետ խաղում, ինչի պատճառով «Նոայի» հետ հանդիպումը բաց թողեցի։ Փառք Աստծո հիմա ամեն ինչ կարգին է։ Վերջին հետազոտությունն անցել եմ մի քանի օր առաջ։ Բժիշկն ասաց, որ վերականգնման գործընթացում ամեն ինչ լավ է։ Հիմա արձակուրդում եմ, պատրաստվում եմ Սուրբծննդյան միջոցառումներին։ Հունվարին, Երբ թիմը վերադառնա արձակուրդից, ես կմիանամ նրանց»։
«ՈՒՐԱՐՏՈՒՈՒՄ» ԽԱՂԱԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իմ աշխատանքի ծավալն այստեղ ավելի մեծ է, բայց խաղընկերներս ինձ շատ են օգնում, նրանք իսկապես լավ մակարդակ ունեն։ Այո, այս պահին ես առաջնության լավագույն ռմբարկուն եմ, բայց եթե չլինեին թիմակիցներս դժվար թե այդքան գոլ խփեի։ Ինչ վերաբերվում է ակումբին, ապա այստեղ ամեն ինչ բարձր մակարդակի վրա է, մարդիկ հարգում են ինձ, փորձում օգնել ամեն հարցում։ Այս ակումբում ինձ լավ եմ զգում, դա է առաջին նախապայմանը, թե ինչու եմ գլխավորում առաջնության լավագույն ռմբարկուների ցանկը, բայց դա ոչինչ չի նշանակում։ Պետք է շարունակենք ավելի շատ աշխատել, որպեսզի երկրորդ հատվածում առաջադրված նպատակները կարողանանք կյանքի կոչել»։

©2020 Armenian Soccer