Armenian Soccer
Armenian Soccer

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ՆԱԽԿԻՆ ՀԱՐՁԱԿՎՈՂԸ 1 ՏԱՐՎԱ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ Է ԿՆՔԵԼ ՊԵՐՈՒԱԿԱՆ «ԿԱՌԼՈՍ ՄԱՆՈՒՉԻ» ԱԿՈՒՄԲԻ ՀԵՏ

Ներկայումս 225հազար եվրո տրասֆերային արժեք ունեցող   ուրուգվահայ  հարձակվող,  34-ամյա ՄԱՈՒՐՈ ԳԵՎԳԵՈԶՅԱՆԸ   1 տարվա պայմանագիր է կնքել  Պերուի    պրիմեր լիգայի  առաջնությում 19 խաղից հետո վաստակած 29 միավորով     20 թիմերի պայքարում   5 –րդ  հորիզոնականը    զբաղեցնող   «Կառլոս   Մանուչիի» հետ: Նա այս ակումբ է տեղափոխվել      նույն ստուգատեսի մասնակից UTC Cajamarca-ից , որը հիմա 29միավորով 6 –րդ տեղն է  զբաղեցնում:Այս թիմի կազմում հայազգի կենտրոնական հարձակվողը  մասնակցած 25 խաղում խաղադաշտում եղել էր  2191 րոպե և 15 գոլ էր հեղինակել:
ՀՀ քաղաքացիություն ունեցող   Մաուրոն ժամանակին հանդես  է եկել նաև ՀՀազգային հավաքականի կազմում  ու մասնակցել է 2 հանդիպման:
Գևգեոզյանը 2009թ  սկսած ելույթներ է  ունեցել     չիլիական  «Էվերտոն» , ուրուգվայական` «Պենյորալ»   և  «Ֆենիքսո,  Պարագվայի`« Լիբետադ, Պերուի` «Ալյանզա  Լիմա,    կոլումբիական  «Աթլետիկո  Բուկարամանգա», արգենտինական` «Տեմպերլեյ»,  «Նյու օլդ բոյզ», «Բելգրանո» , և «Գիմնասիա Լա Պլատա » , ինչպես նաև   Պերուի UTC Cajamarca   ակումբներում,    և   սովորաբար  դրանցում  միշտ էլ աչքի է ընկել բարձր արդյունավետությամբ:

©2020 Armenian Socce