Armenian Soccer
Armenian Soccer

Մաքսիմ Մաշնյովը խզել է «Ուրարտուի» հետ կնքած աշխատանքային պայմանագիրը

Երևանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և կիսապաշտպան Մաքսիմ Մաշնյովը երկկողմ համաձայնությամբ խզել են աշխատանքային պայմանագիրը։Այս մասին հայտնում են երևանյան ակումբի մամուլի ծառայունից:
Ակումբը շնորհակալության է հայտնում ռուս ֆուտբոլիստին թիմի կազմում ունեցած ելույթների համար և հաջողություն մաղթում հետագա կարիերայում։
Հավելենք, որ Մաքսիմ Մաշնյովը «Ուրարտու» էր տեղափոխվել 2020 թվականի ամռանը։ Թիմի կազմում Մաշնյովը մասնակցել էր 6 պաշտոնական հանդիպման։

©2020 Armenian Soccer