Armenian Soccer
Armenian Soccer

ՀՀ ազգային հավաքականի կիսապաշտպանի գոլը օգնեց «Խիմկիին» հաղթելու իր նախկին թիմին`«Լոկոմոտվին»

ՌԴ  պրիմեր լիգայի  առաջնության  19-րդ  տուրում  ՀՀ   ազգային հավաքականի կիսապաշտպան  Արշակ Կորյանի  թիմը`«Խիմկին»   սեփական հարկի տակ 3:2 հաշվով կամային հաղթանակ կորզեց    Մոսկվայի «Լոկոմոտիվից»:   Խաղի  26-րդ   րոպեին 11 մետրանոցի  հստակ  ու դիպուկ  իրացումով իր նախկին թիմի դարպասը  գրավեց հենց Կորյանն, ով հավասարեցրեց հաշիվը`1:1: Սա ընթացիկ  առաջնությունում    11 խաղի մասնակցած  ու խաղադաշտում  712րոպե եղած  Կորյանի    խփած արդեն 4 –րդ  գոլն  էր: Ինչպես հետագայում պարզվեց,  այդ գոլը վճռորոշ  դեր խաղաց խաղում: 37-րդ րոպին երկաթուղայինները  հաշվի մեջ կրկին առաջ անցան,  բացի խաղի ավարտին  մնացած 5 րոպեում «Խիմկին» 2 գոլ հեղինակեց ու  3:2 հաշվով կարևոր հաղթանակ տարավ   և վաստակած 25 միավորով 16 թիմերի   պայքարում բարձրացավ 11-րդ տեղ:
Կորյանը  65-րդ րոպեին փոխարինվեց, ու նրան փոխարեն խաղադաշտ մտած 22 –ամայ հարձակվողԱլեքսանդր Դոլոգովն էլ խփեց իր թիմին հաղթանակ պարգևած   3 –րդ  գոլը:  
Ռոստովը  սեփական հարկի տակ 1:3 հաշվով պարտվեց Մոսկվայի ԲԿՄԱ-ին: ՀՀազգային հավաքականի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը  Ռոստովի մեկնարկային կազմում էր ու փոխարինվեց  0:2 հաշվի ժամսնակ,իսկ ԲԿՄԱ-ի կազմում  առանց փոխարինման   ողջ հանդիպմնաը մասնակցեց Մ21 Ռդ հավաքականի կիսապաշտպան,21-ամյա  Նաիր Տիկնիզյանը:   

©2020 Armenian Soccer