Armenian Soccer
Armenian Soccer

«Ուրարտու-2»-ն 23 ֆուտբոլիստներով մեկնեց հավաքի ԱՄԷ

Փետրվարի 7-19-ը ՀՀ 1-ին խմբի առաջնության  մասնակից  Երևանի «Ուրարտու-2»-ն ուսումնամարզական հավաք կանցկացնի Արաբական Միացյալ Էմիրություններում։ Փետրվարի 7-ի վաղ առավոտյան «Ուրարտու-2»-ի անձնակազմը Երևան-Դուբայ ուղիղ չվերթով մեկնեց Արաբական Միացյալ Էմիրություններ:
Հավաքի ընթացքում «Ուրարտու-2»-ը կանցկացնի ստուգողական 3 հանդիպում։ Մրցակիցների մասին կհայտնենք մի փոքր ավելի ուշ:
Թիմի  գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանը հավաքին մասնակցելու համար հրավիրվել  հետևյալ 23 ֆուտբոլիստներին`
Դարպասապահներ՝
Գրիգորի Մաթևոսյան, Նարեկ Հովհաննիսյան, Գոռ Թոխյան
Պաշտպաններ՝
Ֆելիքս Խաչատրյան, Արա Ջոլակյան, Ռուբեն Աբրահամյան, Նարեկ Դավթյան, Էրիկ Ղարիբյան, Արման Մարտիրոսյան, Արթուր Մելիքյան,
Կիսապաշտպաններ՝
Դավիթ Պապիկյան, Տիգրան Այունց, Գոռ Լուլուկյան, Ջեսուկոբիրու Օկոտիե, Գևորգ Գրիգորյան, Լևոն Բաշոյան, Դավիթ Թալալյան, Էդգար Ղուլինյան, Ռուբեն Եսայան, Համլետ Սարգսյան,
Հարձակվողներ՝
Հարություն Ստեփանյան, Արայիկ Էլոյան, Արթուր Իսրայելյան:

©2021 Armenian Soccer