Armenian Soccer
Armenian Soccer

«Սևանը» փետրվարի 9-ին ստուգողական խաղում կհանդիպի «Ալաշկերտի» հետ

ՀՀ  պրիմեր լիգայի առաջնության   ուղեգրին հավակնող, ու ՀՀ 1-ին խմբի առաջնության առաջատար «Սևանը»   ՀՀ  առաջնության 2-րդ հատվածի նախապատրաստության  շրջանում  այս տարի  արդեն 3 ընկերական հանդիպում է անցկացրել: Թիմի  իրական ներուժը   պատկերացնելու մինչպես նաև  նորեկներին փորձակելու նպատակով «Սևանի»  գլխավոր մարզիչ Արմեն Շահգելդյանն , այս փուլում նախընտրում է ստուգողական      հանդիպումներում մրցել  ՀՀ պրիմեր լիգայի  առաջնության մասնակից թիմերի հետ:Մինչ օրս 2021թ  «Սևանն» արդեն ուժերը չափել է ՀՀ կրկնակի չեմպիոն   «Արարատ-Արմենիա» (1:3),  ապա  Գյումրիի «Շիրակի»  (1:2) , և հետո  էլ Վանաձորի «Լոռիի»  (0:0):
Շահգելդյանի  սաները  հերթական`4-րդ  ստուգողական   խաղում  փետրվարի 9-ին ժամը 14:00-ին Երևանում    Ավանի  ֆուտբոլային ակադեմիայում    կհանդիպի ՀՀ պրիմեր  լիգայի  առաջնության մասնակից, ՀՀեռակի չեմպիոն  «Ալաշկերտի հետ:  

©2021 Armenian Soccer