Armenian Soccer
Armenian Soccer

ՀՀ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ «ՆՈԱՆ» ՀԱՂԹԵՑ ԼԱՏՎԻԱՅԻ ԳՈՐԾՈՂ ՉԵՄՊԻՈՆ «ՌԻԳԱՅԻՆ»

ԱՄԷ-ում ուսումնամարզական հավաքը  շարունակող ՀՀ փոխչեմպիոն  Նոան»  այսօր ստուգողական  3-րդ  հանդիպումում    մրցեց   2020թ Լատվիայի   չեմպիոն «Ռիգայի»  հետ:
1-ին խաղակեսում Դմիտրի Գունկոյի  ղեկավարությամբ հանդես եկող ՀՀ գավաթակիր ու սուպերգավաթակիր   «Նոայի»  նկատելի  առավելությամբ  անցավ:  Բայց  ՀՀ փոխչեմպիոնի   ֆուտբոլիստների մոտ կաղում էր եզրափակիչ փոխանցման    կուլտուրան,  և  այդ պատճառով 1-ին կեսում դարպասի գրավում չգրանցվեց: 2-րդ  կեսում  Գունկոյի սաներից Ազարովին հաջողվեց գրավել Լատվիայի չեմպիոնի    դարպասն, որն   ի վերջո վճռեց հանդիպման ելքն ու  1:0 հաշվով հաղթանակ պարգևեց  «Նոային»: Սա այս հավաքի ընթացքում   ՀՀ փոխչեմպիոնի  տոնած արդեն 2 –րդ  անընդմեջ հաղթանակն  էր: Փետրվարի 6-ին երևանայն թիմը 6:0 հաշվով պարտության էր մատնել ԱՄԷ-ի 2 –րդ դիվիզիոնի առաջնության  մասնակից` «Ատլետիկո Արաբիային»: Այս հավաքի վերջին խաղում  «Նոան» փետրվարի 11-ին ուժերն է չափելու ՌԴ 2-րդ  դիվիզիոնի առաջնության մասնակից Մոսկվայի   «Ռոդինայի» հետ:

©2021 Armenian Soccer