Հունվարի 24-ին Երևանի «Ուրարտուն» Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորությամբ ստուգողական հանդիպում անցկացրեց Երևանում Արսեն Պապիկյանի ղեկավարությամբ ուսումնամարզական հավաք անցակցնող ՌԴ Ֆուտբոլի ազգային լիգան ներկայացնող «Արմավիրի» հետ։
Հանդիպումն ավարտվեց ռուսական թիմի հաղթանակով՝ 1:0 հաշվով։ Միակ գնդակը հեղինակեց Օլեգ Պոլյակովը։
Ավանի ֆուտբոլի ակադեմիայում մինչև փետրվարի 1-ը ուսումնամարզական հավաք անցկացնող Երևանի «Ալաշկերտը» փետրվարի 28-ին կհանդիպի «Ուրարտուի», իսկ փետրվարի 1-ին՝ «Արմավիրի» հետ:
©2020 Armenian Soccer