Armenian Soccer
Armenian Soccer

Արսեն Պապիկյան. « Բոլոր վտանգավոր պահերը հիմնականում ստանդարտներից էին»

Հունվարի 24-ին «Արմավիրի» հետ հանդիպումը (0:1)  նախապատրաստական շրջանում թվով 3-րդ խաղն էր Երևանի «Ուրարտուի» համար։ Հաշվետու խաղից հետո զրուցել ենք «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանի և «Արմավիրի» գլխավոր մարզիչ Արսեն Պապիկյանի հետ:

ՀԱՎԱՔԻ ՄԱՍԻՆ
«Նախապատրաստությունը շատ լավ է անցնում: Այդ պատճառով էլ մենք արդեն 4-րդ տարին անընդմեջ գալիս ենք այստեղ: Թիմի մարզաբազայում կան բոլոր պայմանները՝ մարզումներ անցկացնելու, նախապատրաստվելու, կան նաև լավ սպարինգ մրցակիցներ, ուստի մենք գոհ ենք: Եղանակը թույլ է տալիս անել այն, ինչ նախատեսել ենք այս շրջանի համար» :
«ՈՒՐԱՐՏՈՒԻ» ՀԵՏ ԽԱՂԻ ՄԱՍԻՆ
«Ամեն տարի մենք այստեղ խաղում ենք «Ուրարտուի» հետ: Այսօր, կարելի է ասել, որ հավասար խաղ ստացվեց: Ե՛վ մենք, և՛ «Ուրարտուն» բավականին ծանրաբեռնված ենք աշխատում՝ օրական երկու մարզում ենք անցկացնում: Այսօրվա հանդիպումը հավասար ընթացք ունեցավ. պայքարը խաղադաշտում մեծ էր, ակտիվ գործողություններ նկատվեցին թե՛ մեր կողմից, թե՛ մրցակցի: Սկզբում վերահսկողություն կար մեր թիմի կողմից, հետո նախաձեռնությունն անցավ «Ուրարտուի» կողմը, հետո նորից՝ մեր: Մի խոսքով՝ տատանվող էր ամեն ինչ: Բոլոր վտանգավոր պահերը հիմնականում ստանդարտներից էին, իսկ խաղային դրվագներում դրանք գրեթե բացակայում էին:
ԴԱՎԻԹ ՊԱՊԻԿՅԱՆԻ ՄԱՍԻՆ
« Նա երիտասարդ ֆուտբոլիստ է, 18 տարեկան, ու նրա համար մեծ պատիվ է, որ «Ուրարտուի» նման ակումբի կազմում խաղադաշտ է մտնում առաջին րոպեներից: Բացի այդ, նրան դեռևս չի հերիքում ուժն ու փորձը, բայց կարծում եմ, որ Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորությամբ նա կառաջադիմի: Անշուշտ, լավագույն հանդիպումը չանցկացրեց, բայց նաև չձախողեց: Իհարկե, անհնագստանում էր, հուզվում ու դա իր ազդեցությունն էր ունենում խաղի վրա: Սա ֆուտբոլ է, մենք բոլորս լավ հասկանում ենք՝ որքան էլ դաշտից դուրս մենք բարեկամներ ու մտերիմներ ենք, երբ խաղը սկսվում է, դա դառնում է աշխատանք: Իմ տղան այսօր խաղում է «Ուրարտուում», ես աշխատում եմ «Արմավիրում», բայց երբ մենք դուրս ենք գալիս խաղադաշտ, ես մոռանում եմ, որ տղաս այտեղ է խաղում: Այսօր էլ որևէ հուզվածություն չկար ինձ մոտ » :

©2020 Armenian Soccer