Armenian Soccer
Armenian Soccer

«Շիրակը» ստուգողական խաղում հաղթեց … «Լոկոմոտիվին»

ՀՀ բարձրագույն   խմբի  առաջնության  2 -րդ հատվածին նախապատրաստվող Գյումրիի «Շիրակը»   հունվարի 25-ին  այս տարվա իր 2-րդ ընկերական խաղը անցկացրեց ու 3:1 հաշվով հաղթեց  ՀՀ  1-ին խմբի առաջնության  մասնակից  Երևանի «Լոկոմոտիվին:» «Շիրակ»ի  կազմում  Լյովա Մրյանը և Արտեմ Գևորգյանը(դուբլ)  դարձան գոլերի հեղինակներ:
Հիշեցնենք, որ Վարդան Բիչախչյանի սաները հունվարի 18-ին  ստուգողական  խաղում 2:0 հաշվով առավելության էին  հասել Երևանի «Փյունիկի»  նկատմամբ:  
Հավելենք, որ այս օրերին Գյումրի «Շիրակի» կազմում ուսումնամարզական հավաքի շրջանակներում փորձաշրջան են անցնում կիսապաշտպաններ մալիացի 21-ամյա Մոհամեդ Կոնեն և 22-ամյա իվուարցի Ավո Լեյբ Ժունիորը:
Փետրվարի 1-ին ժամը 13:00-ին Գյումրիի ֆուտբոլի ակադեմիայում «Շիրակը»  ընկերական հանդիպում կանցկացնի «Գանձասար-Կապան» ՖԱ-ի հետ:
ԷԴԳԱՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ
©2020 Armenian Soccer