Երևանի «Փյունիկ» ՖԱ-ն նոր համալրում ունի։ Թիմին է միացել 26-ամյա ուկրաինացի կիսապաշտպան Միկիտա Տատարկովը։ Ինչպես իրազեկում են երևանյան ակումբի լրատվական ծառայությունից, Տատարկովը Զապորոժյեի «Մետալուրգի» սան է։ Հանդես է եկել «Չեռնոմորեց», «Սոլիգորսկ», «Լվով» և «Վորսկլա» ակումբներում։ Նկատենք, որ «Փյունիկի» ներկայիս գլխավոր մարզիչը Եղիշե Մելիքյանը ուկրաինական ակումբերում աշխատելու զգալի փորձ ունի :
«Փյունիկ» ՖԱ-ն բարի գալուստ և հաջող խաղ է մաղթում Միկիտա Տատարկովին։
©2021 Armenian Soccer