Armenian Soccer
Armenian Soccer

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը կորուստներով է մոտենում Ռուսաստանի հետ հանդիպմանը

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի ավագ Սարո Գալստյանը և խաղացող Ռաֆիկ Բաղդասարյանը չեն մասնակցի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի՝ Ռուսաստանի հավաքականի հետ հանդիպմանը:
Ինչպես տեղեկացնում են ՀՖՖ լրատվական ծառայությունից,  մեր ֆուտզալիստները վնասվածք են ստացել հունվարի 28-ին՝ Շչոլկովո քաղաքի «Պոդմոսկովյե» մարզահամալիրում կայացած նախախաղային մարզման ընթացքում:  
Ռուսաստան-Հայաստան հանդիպումը կկայանա հունվարի 29-ին: Սկիզբը՝ ժամը՝20:00-ին:

©2021 Armenian Soccer