Armenian Soccer
Armenian Soccer

Որտե՞ղ կշարունակի կարիերան «Արարատ-Արմենիայից» հեռացած Հովհաննես Հարությունյանը

«Արարատ-Արմենիա» ՖԱ-ն  և 21-ամյա  կիսապաշտպան  Հովհաննես Հարությունյանը երկկողմանի համաձայնությամբ լուծել են պայմանագիրը:Պատճառը  Մ17,Մ19 և Մ21 տարեկանների ՀՀ   ընտրանիներում հանդես եկած    շնորհալի ֆուտբոլիստը    ՀՀ գործող չեմպիոնի կազմում խաղային շատ   քիչ ժամանակ   էր ստանում: «Փյունիկի»  մարզադպրոցի  սան համարվող այս ֆուտբոլիստը   ՀՀպրիմեր լիգայի ընթացիկ առաջնությունում մասնակցելէ ՀՀգործող չեմպիոնի միայն   3 հանդիպման  ու դրանց ժամանակ էլ խաղադաշտում եղել է ընդամենը  122րոպե:Իսկ վերջին 2մրցաշրջանում  «Արարատ-Արմենիայի» կազմում Հովհաննեսը մասնակցել է ընդհանուր առմամբ 19 խաղի և դարձել 1 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ:
Առայժմ  վերջնականապես հայտնի չէ, թե որտեղ կշարունակի ելույթները  ներկայումս 125հազար եվրո  տրանսֆերյաին արժեք ունեցող  ՀՀերիտասարդական հավաքականի կիսապաշտպանը, բայց լուրեր են շրջանառվում,   որ ըստ ամենայնի առաջիկայում  նա  վերստին կվերադառնա  «Փյունիկ» ու կարիերան կշարունակի  այդ ակումբում:

©2021 Armenian Soccer