Երևանի «Ուրարտուի» նորեկ, 20-ամյա նիգերիացի կիսապաշտպան Ուգուչուկվու Իվու երևանյան ակումբի մամուլի ծառայության տված հարցազրույցում կիսվել է իրառաջին տպավորություններով.
«Շատ ուրախ եմ, որ խաղալու եմ այս ակումբում։ Շատ ջերմ ընդունելության եմ արժանացել ինչպես թիմակիցներիս, այնպես էլ մարզչական շտաբի կողմից։ Մի քանի մարզում անցկացնելով հասկացել եմ, որ շատ ուժեղ թիմ եմ տեղափոխվել, որը կարող է առաջադրված խնդիրները կյանքի կոչել։ Նախկինում բազմիցս խաղացել եմ «Ուրարտուի» հետ ու պետք է ասեմ, որ երբեք էլ հեշտ չի եղել։ Հուսով եմ, որ ներկայիս թիմն ավելի մրցունակ կլինի ու շատ հաջողություններ կգրանցի»,- մեզ հետ զրույցում նշել է Ուգուչուկվու Իվուն։
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը շնորհավորում է Ուգուչուկվու Իվուին ակումբի շարքերը համալրելու կապակցությամբ և մաղթում հաջող և հաղթական ելույթներ։
©2020 Armenian Soccer