Armenian Soccer
Armenian Soccer

ՀՀ երիտասարդական ընտրանու հարձակվող Արմեն Հովհաննիսյանը համալրել է «Նիտրայի կազմը

ՀՀ երիտասարդական ընտրանու  20-ամյա   հարձակվող`Արմեն Հովհաննիսյանը  օգոստոսի 7-ից պաշտոնապես տեղափոխվեց Սլովակիայի բարձրագույն խումբը ներկայացնող «Նիտրա» ակումբ: Ներկայումս 150 հազար եվրո  տրանսֆերային արժեք ունեցող  երիտասարդ  խաղացող    «Փյունիկի» մարզադպրոցի սան է,  հանդես է  եկել   «Փյունիկ-2», «Արարատ -Արմենիա»,սլովակյան  «Միխալովցե» ակումբներում: Բացի այդ նա ելույթներ է ունեցել ՀՀերիտասարդական, Մ19 և Մ17 տարեկանների հավաքականներում:Արմնեը առավել արդյունավետ խաղ  է ցուցադրել  հատկապես Մ19 տարեկանների ՀՀ հավաքականի կազմում, որտեղ մասնակցած 25 խաղում    7 գոլ է հեղինակել:  
Նկատենեք,որ նախորդ առաջնությւոնում 9 –րդ հորիզոնականը  զբաղեցրած  «Նիտրան» այսօր` օգոստոսի 8-ին ժամը 20-ին  Սլովակիայի  բարձրագույն խմբի առաջնության 1-ին տուրում սեփական հարկի տակ կհյուրընկալի  երկրի 10-ակի ու գործող չեմպիոն  Բրատիլսվայի  «Սլովանին»:

©2020 Armenian Soccer