Երեկ՝ օգոստոսի 7-ին, VBET Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության երկրորդ տուրում «Սևանը» մրցակցի հարկի տակ 1։4 հաշվով պարտություն կրեց Երևանի «Ուրարտուից»։ Դա թիմի առաջին պարտությունն էր վերջին 9 ամիսների ընթացքում անցկացված 15 հանդիպումների թվում: Ու չնայած դրան՝ ակումբը այսօր հանդես է եկել հայտարարությամբ, որում տեղեկացնում է թիմի գլխավոր մարզիչ Արմեն Շահգելդյանին հրաժեշտ տալու մասին:
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Հանդիպման ավարտից հետո տեղի է ունեցել հանդիպում մեր ակումբի ղեկավարության ու գլխավոր մարզիչ Արմեն Շահգելդյանի միջև։ Կողմերը երկկողմանի համաձայնությամբ որոշել են դադարեցնել համագործակցությունը։ «Սևան» ակումբը շնորհակալություն է հայտնում Արմեն Շահգելդյանին կատարած աշխատանքի համար, և ցանկանում հետագա հաջողություններ մարզչական կարիերայում»։
©2021 Armenian Soccer