Armenian Soccer
Armenian Soccer

ԱԽ առաջնություն. 2 ոչ-ոքի ու «Շիրակի» տոտալ առավելություն

Օգոստոսի 6-ին և 7-ին կայացան Հայաստանի Առաջին խմբի առաջնության մեկնարկային տուրի 3 հանդիպումներ:

Խաղային առաջին օրը թիմերը բաժանվեցին խաղաղությամբ. Երևանի ֆուտբոլի ակադեմիայում «Արարատ-Արմենիա-2»-ն ու ««Ուրարտու-2»-ը, իսկ «Փյունիկի» մարզադաշտում «Փյունիկ-2»-ն ու «Լեռնային Արցախը» փոխանակվեցին մեկական գնդակներով: 2 հանդիպումներում գրանցվեց նույն ոչ-ոքի՝ 1:1 հաշիվը:

Փոխարենն այսօր Գյումրիում գոլերի իսկական հրավառություն նկատվեց: «Շիրակը» սեփական հարկի տակ ընդունեց ԲԿՄԱ-2-ին ու 6:1 հաշվով հաղթանակ գրանցեց:

Տուրի վերջին՝ 4-րդ հանդիպումը «Ալաշկերտ-2»-ի ու «Գանձասար ՖԱ»-ի միջև հետաձգվել է անորոշ ժամկետով՝ թիմերից մեկի հայտավորման հետ կապված տեխնիկական խնդիրների պատճառով:

First league

 

©2021 Armenian Soccer