Armenian Soccer
Armenian Soccer

Ուշացած հայտարարություն տրանսֆերի մասին

Չարենցավանի «Վանի» մամուլի ծառայությունը երեկ ազդարարեց նոր տրանսֆերի մասին: Հայտարարությունում, մասնավորապես, ասվում էր. «Սիրով տեղեկացնում ենք, որ «Վան»-ը պայմանագիր է կնքել 23-ամյա ղրղզ հարձակվող Էրնիստ Բատիրկանովի հետ։

Էրնիստը Ղրղզստանի ազգային հավաքականի անդամ է:

Ernist Batyrkanov Van

Բատիրկանովը նախկինում հանդես է եկել Ղազախստանի «Կիզիլ-Ժար»- ում և Ղրղզստանի «Դորդոյ Բիշկեկ»-ում, որտեղ էլ դարձել է 2019-20 Ղրղզստանի Պրեմիեր Լիգայի չեմպիոն»:

Ուշագրավ է, որ թեև ակումբը նոր է հայտարարում Բատիրկանովի պայմանագրի մասին, սակայն վերջինս արդեն մի ամբողջ խաղակես հանդես է եկել Հայաստանի Պրեմիեր Լիգայում: Մասնավորապես՝ օգոստոսի 2-ին առաջնության մեկնարկային տուրի «Սևան»-«Վան» խաղում Բատիրկանովը փոխարինման է դուրս եկել ընդմիջումից հետո՝ 2-րդ խաղակեսի մեկնարկային վայրկյաններին