Մայիսի 25-ին կայացավ ՀՖՖ Գործադիր կոմիտեի հերթական նիստը: Գործկոմի անդամները միաձայն քվեարկեցին կանանց ֆուտբոլի մրցումների անցկացման կանոնակարգում (2020-21թթ.) փոփոխությունների հաստատման օգտին:
Այնուհետև գործադիր կոմիտեի անդամները կողմ արտահայտվեցին ԲԿՄԱ-ի՝ հաջորդ մրցաշրջանում VBET ՀՀ պրեմիեր լիգայում հանդես գալու հարցի վերաբերյալ: Որոշվեց նախնական համաձայնությամբ թույլատրել ԲԿՄԱ-ին (հաշվարկից դուրս) հանդես գալ VBET ՀՀ պրեմիեր լիգայում, բայց ինչպես VBET Հայաստանի պրեմիեր լիգայի, այնպես էլ ՀՀ 1-ին խմբի ակումբներին հնարավորություն տալ արտահայտել իրենց դիրքորոշումն այս հարցի շուրջ: Այսպիսով, ԲԿՄԱ-ի վերաբերյալ վերջնական որոշումը կկայացվի ՀՖՖ Գործկոմի հաջորդ նիստին:
Նիստի վերջում որոշվեց անցկացնել ՀՖՖ Տարեկան հերթական ժողովը հունիսի 28-ին՝ ժամը 13:00-ին՝ ՀՖՖ գրասենյակում:
©2021 Armenian Soccer