Armenian Soccer
Armenian Soccer

Հայաստանի ազգային հավաքականն արդեն Զագրեբում է

Հայաստանի ազգային հավաքականը մայիսի 30-ին չարտերային թռիչքով մեկնել և արդեն ժամանել է Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբ, որտեղ կնախապատրաստվի Խորվաթիա-Հայաստան ընկերական հանդիպմանը։ Մեր հավաքականը կհանգրվանի Զագրեբում գտնվող «Լե Պրեմիեր» հյուրանոցում:

Թիմի հետ Խորվաթիա չեն մեկնել Տիգրան Բարսեղյանը, Վարազդատ Հարոյանը, Կամո Հովհաննիսյանը, Վահան Բիչախչյանը, Էդգար Բաբայանը և Սարգիս Ադամյանը, ովքեր կմիանան ազգային հավաքականին մոտակա ժամերի ընթացքում:

©2021 Armenian Soccer