Armenian Soccer
Armenian Soccer

«Սևանը» համոզիչ հաղթանակով ավարտեց առաջնությունն ու Պրեմիեր լիգայի ուղեգիր նվաճեց

Մայիսի 30-ին տեղի ունեցան ՀՀ 1-ին խմբի առաջնության եզրափակիչ՝ 31-րդ տուրի 5 հանդիպումներն, որոնք սկսվեցին միաժամանակ ժամը`17:00-ին: Այս խաղերում գրանցվեցին ընդհանուր առմամբ 25 գոլ և արձանագրվեցին այսպիսի արդյունքներ`

«Արարատ-Արմենիա-2 — ԲԿՄԱ՝ 1:1,
«Լեռնային Արցախ» – «Նորավանք»` 3:4,
«Շիրակ-2» — «Ուրարտու-2»` 0:3,
«Վեստ Արմենիա » – «Արարատ-2»` 2:3:
«Փյունիկ-2» — «Սևան»` 1:7:

Առաջնության 2-րդ հատվածում մրցակիցներին ոչ մի միավոր չզիջած «Սևանը» հերթական համոզիչ հաղթանակը տոնեց Երևանում:

Արմեն Շահգելդյանի գլխավորած թիմը արդեն 14-րդ րոպեին մրցակցին` «Փյունիկ-2» -ին հաղթում էր 5:0 հաշվով: Մնացած ժամանակում էլ Շահգելդյանի սաները զարգացրին իրենց հաջողությունը ու 7:1 հաշվով պարտության մատնելով մրցակցին, ոչ միայն իրենց 14-րդ անընդմեջ հաղթանակը տարան, այլ նաև իրենց ակտիվում գրանցած 68 միավորով գրավեցին 1-ին տեղն ու պրիմեր լիգայի ուղեգիր նվաճեցին:

65 միավորով 2-րդ հորիզոնականը զբաղեցրեց ՀՀ երիտասարդական ընտրանու կորիզը կազմող Երևանի ԲԿՄԱ-ն, որը ելույթ է ունենում ՀՀ երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանւ ղեկավարությամբ: ԲԿՄԱ-ն արտագնա խաղում այսօր ոչ-ոքի`1:1 խաղաց «Արարատ-Արմենիա-2»-ի հետ:

50-ական միավոր վաստակած «Վեստ Արմենիան» ու «Նորավանքը»: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո «Վեստ Արմենիան» զբաղեցրեց 3-րդ , իսկ «Նորավանքը»՝ 4-րդ հորիզոնականը:

©2021 Armenian Soccer