Armenian Soccer
Armenian Soccer

«Սևանը» հաղթեց «Արարատ-Արմենիա-2»-ին ու կրկին վերադարձավ 1-ին հորիզոնական

ՀՀ 1-ին խմբի ընթացիկ մրցաշրջանի առաջնության վերջնագծում հետաքրքիր պայքար է ծավալվել Պրեմիեր լիգայի ուղեգրի համար: Այսօր՝ մայիսի 27-ին կայացան 30-րդ տուրի վերջին 2 հանդիպումներն ու երկուսում էլ գրանցվեց միևնույն 4:1 հաշվով: Երևանում նախկին «Միկա» մարզադաշտում «Սևանը» 4:1 հաշվով պարտության մատնեց ստուագտեսի հետնապահ «Արարատ-Արմենիա-2»-ին:Սա Արմեն Շահգելդյանի ղեկավարությամբ ելույթ ունեցող «Սևանի» արդեն 13-րդ անընդմեջ հաղթանակ տարավ ու վաստակած 65 միավորով վերստին ստանձնեց առաջատարի դերը:

Երեկ ԲԿՄԱ-ն «Վեստ Արմենիայի» հետ սկզբունքային խաղում խաղավերջում Ժիրայր Շաղոյանի 11 մետրանոցից անվրեպ իրացումով 2:1 հաշվով կամային հաղթանակ տոնեց:

Այսօրվա 2-րդ խաղում «Լեռնային Արցախն» արտագնա խաղում «Ուրարտու-3» խաղադաշտում 4:1 հաշվով պարտության մատնեց «Ուրարտու-2» -ին:

Ռմբարկուներ՝
N    Ֆուտբոլիստ  Գոլեր
01 — Ժիրայր Շաղոյան (ԲԿՄԱ) 28
02 — Սերգեյ Օրլով («Վեստ Արմենիա» ) 25
03 — Գրենիկ Պետրոսյան (ԲԿՄԱ) 15

©2021 Armenian Soccer