Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է նաև Հայաստանի՝ 2019/2020 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ անվանակարգում քվեարկության արդյունքները:Ինչպես հայտնում են ՀՖՖմամուլի ծառայությունից, հավաքելով 137 միավոր` Հայաստանի՝ 2019/2020 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Գյումրիի «Շիրակի» հարձակվող Մորի Կոնեն:
31 միավորով երկրորդ հորիզոնականում է «Նոայի» կիսապաշտպան Մաքսիմ Մայրովիչը:
22 միավորով երրորդ տեղում է «Լոռի ՖԱ»-ի հարձակվող Ջոնել Դեսիրեն:
Քվեարկության արդյունքներին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ` http://www.ffa.am/hy/1596370007:
©2020 Armenian Soccer