Armenian Soccer
Armenian Soccer

Իգոր Պիկուշչակը՝ Հայաստանի՝ 2019/2020 մրցաշրջանի լավագույն մարզիչ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է Հայաստանի՝ 2019/2020 մրցաշրջանի լավագույն մարզիչ անվանակարգում քվեարկության արդյունքները: Ինչպես իրազեկում են ՀՖՖ մամուլի ծառայությունից, հավաքելով 125 միավոր՝ լավագույն մարզիչ է ճանաչվել «Նոայի» գլխավոր մարզիչ Իգոր Պիկուշչակը:
99 միավորով երկրորդ հորիզոնականում է «Արարատ-Արմենիայի» նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:
71 միավորով լավագույն եռյակը եզրափակել է անցած մրցաշրջանում Գյումրիի «Շիրակը» գլխավորած, իսկ ներկայումս Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը:
Քվեարկության արդյունքներին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղhttp://www.ffa.am/hy/1596369033::

©2020 Armenian Soccer