Armenian Soccer
Armenian Soccer

ՌՈԲԵՐՏ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ․ «ՓՈՐՁԵԼՈՒ ԵՆՔ ՄԵՐ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ԻՐԱԳՈՐԾԵԼ»

Երևանի «Ուրարտու-2»-ը Ռոբերտ Արզումանյանի գլխավորությամբ ստուգողական երկրորդ հանդիպումն անցկացրեց ու տոնեց առաջին հաղթանակը3:0։ Մրցակիցը «Փյունիկ-2»-ն էր։ Սամվել Հակոբյանի, Արթուր Միսկիրիջյանի և Գոռ Լուլուկյանի գոլերը ապահովեցին թիմի հաղթանակը: Հանդիպման  ավարտից հետո  ակումբի մամուլի ծառայությունը  ճեպազրույց ունեցավ  Արզումանյանի հետ․
ԹԻՄԻ ՄԱՐԶԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ
«Հաշվի առնելով ներկայիս իրավիճակը՝ կարող եմ ասել, որ թիմը նորմալ վիճակում է գտնվում։ Ընդհանուր առմամբ գոհ եմ տղաներից, խաղադաշտում տեսնում եմ այն, ինչ մարզումների ժամանակ ասվում ու պլանավորվում է։ Դեռ շատ աշխատանք կա անելու։ Ֆիզիկական առումով էլ բարելավում ենք վիճակը, կարծում եմ՝  նոր մրցաշրջանին պատրաստ կլինենք»։
ԵՐԻՏԱՍԱՐԴ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Նրանք դեռևս ադապտացիայի փուլում են, երբ համեմատում եմ նրանց մարզումներն առաջ ու հիմա, իսկապես մեծ փոփոխություն կա, գիտեն՝ ինչ ենք իրենցից պահանջում, ֆիզիկական տեսանկյունից էլ առաջընթաց կա։ Թիմը երիտասարդացնելը բավական երկար գործընթաց է, բայց հուսով եմ՝ տղաներն արագ կհարմարվեն, որակներն էլ կբարձրանան ու խաղի ժամանակ միմյանց ավելի լավ կհասկանան»։
ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՄԵԿՆԱՐԿԻ ՈՒ ԹԻՄԻ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՄԱՍԻՆ
«Այս պրոցեսը շարունակական է լինելու անգամ առաջնության ժամանակ։ Ճիշտ է, առաջին խաղն ավելի փորձառու ու տարքով ավելի մեծ ֆուտբոլիստներ ունեցող թիմի՝ «Սևանի» հետ ենք խաղալու, բայց որքան հնարավոր է պետք է պատրաստ մոտենանք այդ խաղին թե՛ ֆիզիկապես, թե՛ տակտիկապես։ Փորձելու ենք մեր նպատակներն իրագործել»։

©2020 Armenian Soccer