Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված խաղադադարից հետո վերսկսված Իտալիայի Ա սերիայի առաջնությունում արդյունավետ խաղ է ցուցադրում «Ռոմայի» կիսապաշտպան, ՀՀազգային հավաքականի ավագ Հենիխ Մխիթարյանն, ով մասնակցած 7 հանդիպումներում դարձել է 3 գոլի հեղինակ: Երեկ 34-րդ տուրի խաղում «Ռոման» Հռոմում ընդունել էր մրցաշարային աղյուսակում 2-րդ տեղում ընթացող «Ինտերին»: Տանտերերը ճիշտ է 15-րդ րոպեին գոլ բաց թողեցին, բայց 1-ին խաղակեսի վերջում Սպինազոլան նախ հավասարեցրեց հաշիվն, իսկ 57-րդ րոպեին Մխիթարյանը առաջ մղեց իր թիմին`2:1: Թվում էր հաղթանակն ապահովված է, և դրան ժամանակից շուտ հավատաց նաև «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան: Տակտիկան նկառաւումներով Մարզիչը 83–րդ րոպեին փոխարինեց խաղադաշտում «Ռոմայի կամզում ամենաակտիվ խաղցողներից մեկին Մխիթարյանին: Իսկ «Ինտերն» օգտվելով այդ հանգամանքից խաղվարտից 2 րոպե առաջ ստացա11 մետարնոցի հարվածով կրկին վերկանգնեց հաշվի հավսարաություն նու խաղն այդպես է 2:2 հաշվով ավարտվեց: Դա թույլ տվեց «Ինտերին» պահպանել 2 –րդ տեղն, իսկ «Ռոմային» էլ եվորլիգայի խղարկությանը մասնակցելու ուղեգիր տվող 5-րդ տեղը: Մխիթարյանը Իտալիայի Ա սերիայի ընթացիկ առաջնությունում մասնակցած 20 հանդիպումներում (1362րոպե) խփեց 9-րդ գոլը:
Մխիթարյանի թիմը հաջորդ՝ 35 –րդ տուրում հուլիսի 22-ին արտգնա խաղում կհանդիպի մրցաշարային աղյուսակը 19միավորով եզրափակող ՍՊԱԼ- հետ:
©2020 Armenian Soccer