Armenian Soccer
Armenian Soccer

Ի՞նչ է կատարվում «Շիրակում» … մի՞թե ակումբը կհրաժարվի ԵԼ-ի խաղարկության մասնակցելուց

Գյումրիի «Շիրակը»  ՀՀ  բարձրագույն խմբի առաջնության վերջին  երկու`27-րդ և 28–րդ տուրերում կրած  ցավալի 2 պարտություններից  հետո ոչ միայն ոսկե,  այլ նաև  բրոնզե  մեդալ նվաճելու շանսները կորցրեցին: Սակայն  գրավեց 4-րդ  տեղն,  որը նրան  եվրոլիգայի  խաղարկության մասնակցելու ուղեգիր տվեց:
Բայց ահա առաջնության ավարտից հետո  «Շիրակին»  վերաբերող  տարաբնույթ խոսակցություններ են շրջանառվում: Այն, որ թիմից կհեռանան  ակումբի մի քանի առաջատար խաղացողներ, ինչպես նաև վերջին տարիների թիմին մարզական մեծ նվաճումների հասցրած ակումբին հավատարիմ   գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը:Որ նաև,որ   թեև թիմը չի լուծարվի,բայց  ըստ ամենայնի կհրաժարվի  մասնակցելու եվրոլիգայի  խաղարկությանը: Հայտնում են,   որ  թիմն այսուհետև ելույթ կունենա միայն տեղական կադրերով:
Սակայն այս ամենն առայժմ խոսակցություններ են  ու թե որքանով են դրանք համապատասխանում իրականությանը կիմանանք, միայն ակումբի կողմից պաշտոնական տեղեկատվություն  լինելուց   հետո միայն:   

©2020 Armenian Soccer