Armenian Soccer
Armenian Soccer

Բելառուսի առաջնության վերջին 2 տուրերում «հայկական» ակումբերին չի հաջողվում հաղթանակ տոնել

Հուլիսի 19-ին Բելառուսի բարձրագույն խմբի առաջնությունում տեղի ունեացան 18-րդ տուրի  վերջին 3հանդիպումները,   որոնց մասնակցեցին այս երկրի «հայկական» ակումբները: Առաջ անցնելով  նշենք, որ  ինչպես նախորդ`17-րդ տուրում, այս անգամ էլ առաջատարների խմբում հայկական թիմերին չկարողացան հաղթանակ տոնել: ՀՀ  ազգային հավաքականի կիսապաշտպան Գեղամ Ղադիմյանի  թիմը «Նեմանը»   իրահարկի տակ`Գրոդնոյում  չկարողացավ առավելության հասնել  մրցաշարային իր մերձակա հարևան Սոլգորսկի «Շախտյորի» նկատմամբ: Գրանցված գոլազուրկ  ոչ –ոքին  ձեռնատու էր հանքափորներին, որոնք  5-րդ անընդմեջ անպարտելի հանդիպումն անցկացրին , ոը իրենց ակտիվում գրանցած 34 միավորով շարունակում 1-2–րդ տեղերը կիսել  ԲԱՏԷ-ի հետ: Ղադիմյանի «Նեմանն»  այս երկու թիմերից 1 խաղա պակաս է անցկացրել  ու նրանց հիմա  զիջում է 3 միավորով ու ընթանում է 3 –րդ տեղում: Նկատենք,  որ վերջին 7 հանդիպումներում Ղադիմյանի մոտ գոլային երաշտ է,  ու նա ոչ մի կերպ  չի կարողանում գտնել մրցակիցների դարպասը գրավելու  բալաին:Մինչդեռ առաջնության առաջին 10 խաղերում Ղադիմյանը 7 գոլի հեղինակ էր դարձել ու գլխավորում էր առաջնության  լավագույն ռմբարկուների ցուցակը:Հիմա այդցուցակում նա զբաղեցնում է միայն 5-րդ հորիզոնականը:  
Ժոդինոյում «Տորպեդո–ԲելԱԶն»,   որի ավագը կիսապաշտպան Անդրեյ Խաչատուրյանն է,  ևս    գոլազուրկ  ոչ-ոքի  խաղաց մրցաշարային  աղյուսակի իր մոտակա     հարևան Մինսկի «Դինամոյի» հետ: Խաչատուրյանը  նախորդ խաղում ստացել էր իր  4 –րդ դեղին քարտը,  ու որակազրկման պատճառով  բաց թողեց «Դինամոյի» հետ խաղը: Այժմ «Տորպեդո ԲելԱԶն ու Մինսկի «Դինամոն»  18խաղից հետո վաստակած 27 միավորով  կիսում են  5-6 –րդ հորիզոնականները:
Իսկ ահա մրցաշրջանի հայտնություն Մինսկի  «Էներգետիկ-ԲԳՈՒ»-ին  2 –րդ խաղն աընդմեջ անհաջողության մատնվեց: Այս  անգամ ՀՀ   ազգային հավաքականի թեկնածու, 22-ամյա կիսապաշտպան Հայկ Մուսախանյանի թիմը արտգնա խաղում 1:2 հաշվով  զիջեց  «Մինսկին»: Հայազգի ֆուտբոլիստը  այս անգամ  իր թիմի մեկնարկային կազմում էր, ու 54-րդ րոպեին, երբ հաշիվն արդեն 1:2 էր,  փոխարինվեց: «Էներգետիկ-ԲԳՈՒ»-ին   հիմա 29 միավորվ զբաղեցնում է 4 –րդ հորիզոնականը:
Հուլիսի 26-ին  19-րդ տուրում  Մուսախանյանի թիմը իր հարկի տակ կւմդունի Խաչատուրյանի «Տորպեդո-ԲելԱԶ»-ին: Իսկ Ղադիմյանի  «Նեմանն» էլ  հուլիսի 25-ին կհյուրընկալվի մրցաշարային աղյուսակը եզրափակող  «Բելշինային» :

©2020 Armenian Soccer