Ֆրանսիայի բարձրագույն` 1-ին լիգայի ընթացիկ առաջնությունում երկրի առաջատար ու հայտնի ակումբներից մեկը`Մոնպելյեն» հաջող է հանդես գալիս ու 12 տուրից հետո 20 թիմերի պայքարում վաստակած 23 միավորվ 2 -5-րդ տեղերն է բաժանում «Լիլի»,«Լիոնի, «Օլիմպիկի» ու երկրի 8-ակի չեմպիոն «Մոնակոյի» հետ: 2011/2012թ մրցաշրջանի Ֆրանսիայի չեմպիոն «Մոնպելյեն» 2017թ մայիսից ելույթ է ունենում ծննդով երևանցի, ՀՀազգային հավաքականի ու «Մոնպելյեի» նախկին պաշտպան, այժմ 57-ամյա ՄԻՇԵԼ ՏԵՐ-ԶԱՔԱՐՅԱՆԻ ղեկավորությամբ: Այս հայկական թիմը առաջնությունում նոյեմբեր ամսին անցկացրած 4 հանդիպումներում (ընդ որում դրանցից 3 -ը արտագնա հանդիպումներում) առանձնակի վերելքով է խաղացել , ու 9-12-րդ տուրերում 4 անընդմեջ հաղթանակ է տոնել և հիմա ստուգատեսի միանձնյա առաջատար ՊՍԺ-ից ետ է մնում միայն 2 միավորով:
Տեր-Զաքարյանի գլխավորած թիմը նոյեմբերին մեկը մյուսի հետևից հաղթել է «Սենտ Էտյենին» (1:0), «Բորդոյին» (2:0), «Ստրասբուրին (4:3) և նոյեմբերի 29-ին էլ «Լորյանին» (1:0):
Հերթական `13 -րդ տուրում Տեր-Զաքարյանի թիմը դելտմբերի 6-ին սեփական հարկի տակ կհյուրընկալի երկրի 9-ակի ու գործող չեմպիոն ՊՍԺ-ին:
Տեղին է նշել, որ Միշել Տեր-Զաքարյանը 1963թ փետրվարի 18-ին ծնվել է Երևանում և հետագայում ընտանիքի հետ տեղափոխվել է Ֆրանսիա: Նա «Մոնպելյեի» ակումբի սան է, ու այդ ակումբի կազմում 1988-1998թթ մասնակցել է 233 հանդիպման և 15 գոլի հեղինակ է դարձել: Այդ ընթացքում 1996-1997թթ հրավիրվել ու ելույթներ է ունեցել ՀՀ ազգային հավաքականում:
Մինչ այդ հայազգի ֆուտբոլիստը 1980-1988թ թ հանդես է եկել «Նանտում» (այս թիմի կազմում 140 խաղի մասնակցել ու 1 գոլ է հեղնակել) ու այդ ընթացքում էլ հրավիրվել է Ֆրանսիայի երիտասարդական հավաքական:
Մարզչական գործունեությունը սկսել է 1998թ -ից իրեն այդքան հարազատ «Մոնպելյե» ակումբում , որտեղ գլխավորել է ակումբի 3-րդ`C թիմը, հետո այս ակումբի 2 -րդ` B թիմը: Հետագայում մարզչական աշխատանքում հաջողական հայազգի մասնագետը ղեկավարել է «Նանտը» (2007-2008թթ, 2012-2016թթ) , «Կլերմոնը»(2009-2012թ), «Ռեյմսը»( 2016-2017)թթ.իսկ 2017 թ մայիսից մինչ օրս էլ մեծ հաջողությամբ «Մոնպելյեն»:
©2020 Armenian Soccer