Armenian Soccer
Armenian Soccer

Կիբերֆուտբոլի ՀՀընտրանին մասնակցելու է PES2021 համակարգչային խաղի UEFA eEURO2021 կիբերմրցաշարի որակավորման փուլին

2021 թվականի հուլիսին՝ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում, կկայանա PES2021 համակարգչային խաղի UEFA eEURO2021 կիբերմրցաշարը: Մրցաշարը անցկացվում է ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո:
Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս Հայաստանի կիբերֆուտբոլի հավաքականը մասնակցելու է մրցաշարի որակավորման փուլին և հաջողության հասնելու դեպքում մեկնելու է Լոնդոն՝  UEFA eEURO2021 կիբերմրցաշարի եզրափակիչ փուլին մասնակցելու համար:
Մրցաշարին մասնակցելու համար ձևավորվելու է PES2021 համակարգչային խաղի Հայաստանի հավաքական (4 հոգի): Հավաքականը ձևավորվելու է որակավորման 2 օնլայն մրցաշարերի և որակավորման փլեյ-օֆֆ փուլի արդյունքների հիման վրա: Որակավորման 1-ին մրցաշարը տեղի է ունենալու սույն թվականի դեկտեմբերի 8-ին՝ ժամը 17։30-ին, 2-րդը՝ 2021 թվականի հունվարի 17-ին՝ ժամը 17։30-ին։
Որակարման 1-ին և 2-րդ օնլայն մրցաշարերը անցկացվելու են օլիմպիական ձևաչափով: Հաղթողը որոշվելու է 1 խաղի արդյունքում: Որակավորման յուրաքանչյուր մրցաշարում առաջին 4 հորզիզոնականը զբաղեցրած մասնակիցները դուրս են գալու որակավորման փլեյ-օֆֆ փուլ: Որակավորման փլեյ-օֆֆ փուլում հաղթողը որոշվելու է 3 խաղի արդյունքում ՝ մինչև 2 հաղթանակ: Որակավորման փլեյ-օֆֆ փուլի արդյունքներով առաջին 4 հորիզոնականները զբաղեցրած մասնակիցները կընդգրկվեն Հայաստանի կիբերֆուտբոլի հավաքականում և կմասնակցեն UEFA eEURO2021 կիբերմրցաշարի որակավորման փուլին:
Որակավորման մրցաշարերը և փլեյ-օֆֆ փուլը անցկացվելու է օնլայն:
Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել ESL Play-ում մրցաշարի պաշտոնական կայքի միջոցով ՝ https://eeuro.eslgaming.com/?fbclid=IwAR0ssdpTcOtTv3ptxWMAOgTWqUUdHBBtMF01_viUwJyKpLEsCCg6TdrPnV0։

Մասնակցության պարտադիր պայմաններն են ՝

Լինել ՀՀ քաղաքացի և բնակվել ՀՀ տարածքում
Լինել առնվազն 16 տարեկան
Ունենալ գործող  PSN ID
Ունենալ PES2021 Season update խաղը Play Station 4 խաղային համակարգում
Ունենալ գործող Play Station + բաժանորդագրություն
Մրցաշարի պաշտոնական կայքի միջոցով (https://eeuro.eslgaming.com/?fbclid=IwAR0ssdpTcOtTv3ptxWMAOgTWqUUdHBBtMF01_viUwJyKpLEsCCg6TdrPnV0)
գրանցել իրենց PSN ID-ները ESP Play-ում:
Մրցաշարի պաշտոնական կայքի միջոցով  (https://eeuro.eslgaming.com/armenia/)
գրանցվել Հայաստանի հավաքականի որակավորման մրցաշարերում:
Գրանցվել Discord հավելվածում և միանալ մրցաշարի ալիքին։
Որակավորման մրցաշարի կանոնակարգին և խաղերի չափորոշիչներին կարող եք ծանոթանալ  ՀՖՖ  պաշտոնական կայքում։

©2020 Armenian Soccer