Armenian Soccer
Armenian Soccer

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը հանդիպել է աշխարհի ևԵվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆֆի հետ

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը հանդիպել է աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆի հետ: Այս  մասին իրազեկում են ՀՖՖ մամուլի ծառայությունից:
Յուրի Ջորկաեֆը աշխարհահռչակ ֆուտբոլիստ է, աշխարհի 1998 թ. և Եվրոպայի 2000 թ. չեմպիոն, հանդիսանում է ՖԻՖԱ-ի հիմնադրամի գործադիր տնօրենը: Հանդիմանը ներկա էր նաև Դենիս Ջորկաեֆը, ով ֆրանսիական Դեսին քաղաքի փոխքաղաքապետն է և ՀՖՖ նախագահի՝ միջազգային հարցերով խորհրդականը: Հանդիպման ընթացքում Արմեն Մելիքբեկյանը և Ջորկաեֆ եղբայրները քննարկել են ՀՖՖ-ի և ՖԻՖԱ-ի հիմնադրամի հետագա համագործակցության հետ կապված մի շարք հարցեր, զրուցել են հայկական ֆուտբոլի զարգացման հեռանկարների շուրջ:
ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը Յուրի Ջորկաեֆին նվիրել է Հայաստանի ազգային հավաքականի` 6, իսկ Դենիս Ջորկաեֆին՝ 10 համարի անվանական մարզաշապիկներ

©2020 Armenian Soccer