Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցուցակը, ովքեր կնախապատրաստվեն Աշխարհի 2022 թ. առաջնության որակավորման փուլի՝ նոյեմբերի 11-ին և 14-ին Երևանում կայանալիք Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա և Հայաստան-Գերմանիա հանդիպումներին:
ՀՖՖ մամուլի ծառայությունը հերթական անգամ հետաքրքիր հոլովակով է ներկայացրել Կապառոսի՝ հավաքական հրավիրվածների անունները ներկայացնելու պրոցեսը:
Հավելենք, որ առաջին անգամ հավաքական է հրավիրվել «Ուրարտուի» կիսապաշտպան Նարեկ Գրիգորյանը, իսկ «Արարատի» պաշտպան Հրայր Մկոյանը չի հրավիրվել վնասվածքի պատճառով: Ընդհանուր առմամբ, հավաքական են հրավիրվել 27 ֆուտբոլիստներ.
Դարպասապահներ
Դավիդ Յուրչենկո — «Ալաշկերտ»
Ստանիսլավ Բուչնև — «Փյունիկ»
Արսեն Բեգլարյան — «Ուրարտու»
Պաշտպաններ
Հովհաննես Համբարձումյան — «Անորտոսիս» (Կիպրոս)
Կամո Հովհաննիսյան — «Կայրաթ» (Ղազախստան)
Վարազդատ Հարոյան — «Կադիս» (Իսպանիա)
Անդրե Չալըշըր — «Սիլկեբորգ» (Դանիա)
Ժոաո Ժորդի Արարատ Մոնրոյ — «Նոա»
Դավիթ Տերտերյան — «Արարատ-Արմենիա»
Ժիրայր Մարգարյան — «Արարատ»
Տարոն Ոսկանյան — «Ալաշկերտ»
Կիսապաշտպաններ
Հենրիխ Մխիթարյան — «Ռոմա» (Իտալիա)
Սոլոմոն Իմե Ուդո — «Ատիրաու» (Ղազախստան)
Էդուարդ Սպերցյան — «Կրասնոդար» (Ռուսաստան)
Վահան Բիչախչյան — «Ժիլինա» (Սլովակիա)
Տիգրան Բարսեղյան — «Աստանա» (Ղազախստան)
Խորեն Բայրամյան — «Ռոստով» (Ռուսաստան)
Արտակ Գրիգորյան — «Ալաշկերտ»
Վբեյմար Անգուլո — «Արարատ-Արմենիա»
Արտյոմ Ավանեսյան — «Արարատ-Արմենիա»
Էրիկ Վարդանյան — «Փյունիկ»
Նարեկ Գրիգորյան — «Ուրարտու»
Հարձակվողներ
Սարգիս Ադամյան — «Հոֆֆենհայմ» (Գերմանիա)
Լուկաս Սելարայան — «Կոլամբուս Կրյու» (ԱՄՆ)
Իշխան Գելոյան — «Բալթիկա» (Ռուսաստան)
Նորբերտո Բալեկյան — «Բոկա Խունիորս» (Արգենտինա)n
Ալեքսանդր Կարապետյան — «Նոա»
Մեր ընտրանին կսկսի նախապատրաստությունն առաջիկա հանդիպումներին նոյեմբերի 8-ին՝ անցկացնելով մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում:
©2021 Armenian Soccer