Armenian Soccer
Armenian Soccer

Կարեն Նալբանդանը՝ «Միլան»-«Պորտու» հանդիպման մրցավարների տեսուչ

Karen Nalbandyan

 

Այսօր երեկոյան իտալական Միլանում կկայանա UEFA Չեմպիոնների լիգայի խմբային փուլի B խմբի 4-րդ մրցափուլի «Միլան» (Իտալիա) — «Պորտու» (Պորտուգալիա) հանդիպումը։

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը՝ այս խաղի մրցավարների տեսուչ է նշանակվել ՀՖՖ տեսուչ Կարեն Նալբանդյանը:

Ի դեպ, հանդիպման մրցավարական բրիգադը Ֆրանսիայից է: Գլխավոր մրցավարը Կլիմեն Տյուրպենն է, նրան կօգնեն Նիկոլյա Դանոն ու Կիրիլ Գրինյորը:

«Ջուզեպպե Մեացցա» մարզադաշտում կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 21:45-ին:

 

©2021 Armenian Soccer