Armenian Soccer
Armenian Soccer

«Ալաշկերտը» մեկնել է Ավստրիա

Alashkert

 

UEFA-ի Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» Կլագենֆուրտում հյուրընկալվելու է ավստրիական ԼԱՍԿ-ին։

Մեր թիմն արդեն մեկնել է մրցատեղի: Միլան Միլանովիչի գլխավորությամբ Ավստրիա են մեկնել հետևյալ ֆուտբոլիստները. Դավիդ Յուրչենկո, Օգնյեն Չանչարևիչ, Տիագո Կամետա, Տարոն Ոսկանյան, Բորիս Կադիո, Դեյան Բոլյևիչ, Վլադիսլավ Կրյուչկով, Վանգու Գոմե, Ռումյան Հովսեփյան, Վենսան Բեզեկուր, Արդակ Եդիգարյան, Աղվան Պապիկյան, Արտակ Գրիգորյան, Դավիդ Խուրցիձե, Ջեյմս Սանթոս, Մարկո Միլինկովիչ, Ալեքսանդար Գլիշիչ, Ժոզե Էմբալո, Մաթեուս Ալեսանդրո, Նիքսոն, Բրանկո Միհայլովիչ:

Հանդիպումը կկայանա նոյեմբերի 4-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 21։45-ին։

©2021 Armenian Soccer