VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի 15-րդ տուրը ԲԿՄԱ-«Սևան» չկայացած խաղի պայմաններում մեկնարկեց այսօր. «Արարատ-Արմենիան» սեփական հարկի տակ ընդունեց «Վանին»:
Հանդիպումն ավարտվեց առաջնության առաջատարների հաղթանակով՝ 2:0 հաշվով։
Խաղի մեկնարկում՝ 6-րդ րոպեին մրցավարը ուղիղ կարմիր քարտով դաշտից հեռացրեց տանտերերի ֆուտբոլիստ Խուլիո Բուենոյին և 11մ տուգանային հարված նշանակեց, սակայն Բրունոյի հարվածը դիպուկ չէր։ Առաջին խաղակեսի ավարտից մեկ րոպե առաջ թվային հավասարակշռությունը վերականգնվեց. 2-րդ դեղին քարտով խաղադաշտից հեռացվեց հյուրերի ֆուտբոլիստ Էմանուել Միրեհու Ատահը։
Թվում էր՝ հանդիպումն այդպես էլ ավարտվելու է 0-ներով, սակայն հիմնական ժամանակի ավարտից 5 րոպե առաջ տանտերերի կազմում հաշիվը բացեց Ուիլֆրիդ Էզան, իսկ ավելացված 2-րդ րոպեին դուբլ ձևակերպեց՝ 2:0։
Այս խաղից հետո «Արարատ-Արմենիան» 40 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, «Վանը» 9 միավորով 9-րդն է։
Խաղային օրվա մյուս խաղում կհանդիպեն «Փյունիկն» ու «Ուրարտուն»:
©2021 Armenian Soccer