Armenian Soccer
Armenian Soccer

ՀՊԼ. «Փյունիկի» անպարտ շարքը շարունակվում է

VBET APL

 

VBET հայաստանի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրի խաղային հերթական օրն ավարտվեց «Փյունիկ»-«Ուրարտու» հանդիպումով: Ինչպես օրվա առաջին խաղում, այդպես էլ այս հանդիպմանը 2 անպատասխան գնդակ գրանցվեց. նախ 15-րդ րոպեին աչքի ընկավ Նիկիտա Բարանովը, իսկ 68-րդ րոպեին վերջնահաշիվը ձևակերպեց Գևորգ Ղազարյանը:

Այսպիսով, Եղիշե Մելիքյանի սաների անպարտ սերիան արդեն ձգվում է 12 խաղ: Վերջին անգամ փյունիկցիները ՀՊԼ շրջանակում պարտվել են օգոստոսի 15-ին՝ «Արարատ-Արմենիայի» հետ 3-րդ տուրի խաղում:

Այս հաղթանակից հետո «Փյունիկը» 2-րդ տեղում է 33 միավորով: «Ուրարտուն» 18 միավորով 6-րդն է:

15-րդ տուրի խաղային հերթական օրը վաղն է: 14:00-ին «Նաիրի» մարզադաշտում «Ալաշկերտը» կընդունի «Արարատին»:

 

©2021 Armenian Soccer