Armenian Soccer
Armenian Soccer

Ակադեմիայի ֆուտբոլիստներն այցելել են ռազմական ինստիտուտ

Academy-06

 

ՀՖՖ Տեխնիկական Կենտրոն-Ակադեմիայի Ակադեմիա-06 թիմի ֆուտբոլիստներն այցելել էին ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական համալսարան։

Ինչպես ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է ՀՖՖ գործկոմի անդամ, ՀՖՖ մասսայական ֆուտբոլի կոմիտեի նախագահ Գագիկ Աղբալյանը՝ համալսարանի թանգարանում ֆուտբոլիստները ծանոթացան Արցախյան երկրորդ պատերազմի պատմությանը, տեսան Մոնթեի իրերը, լուսանկարներ, լսեցին նրա մասին պատմություններ։

«Բնականաբար, այցն առանց կրակային պատրաստության չէր կարող լինել։ Տղաները փորձեցին իրենց դիպուկությունը, իսկ Ֆիզիկական պատրաստության ամբիոնում ծանոթացան համալսարանի սպորտային նվաճումներին ու մարզումային պայմաններին։

Շնորհակալություն եմ հայտնում Ռազմական համալսարանի ղեկավարությանն ու իմ լավ բարեկամ, փոխգնդապետ Արա Ոսկանյանին։ Շնորհակալություն եմ հայտնում իմ լավ բարեկամ, մայոր Գևորգ Առուշանյանին։

Ռազմական համալսարանում կրթվում եւ աշխատում են մարդիկ, որոնց մասնագիտությունը հայրենիքի պաշտպանությունն է»,-գրել է Աղբալյանը ֆեյսբուքյան իր էջում։

Academy-06

Academy-06

Academy-06

 

©2021 Armenian Soccer