Այսօր`հուլիսի 14-ին կայանալու են ՀՀբարձրագույն խմբի առաջնության եզարափակիչ`28 –րդ տուրի հանդիպումներն, որոնց արդյունքներով հայտնի կդառնան ստուգատեսի մրցանակակիրները: Հանգամանքներն այնպես են դասավորվել , որ մինչև վերջին պահը ինտրիգը պահպանել է ու 4 թիմ հավականում են առաջնության 3 մեդալներին:
Չեմպիոնի կոչումը 2 -րդ անգամ անընդմեջ նվաճելուն շատ մոտ է Վարդան Մինասյանի ղեկավարությամբ հանդես եկող, ու մրցաշարային աղյուսակը 49միավորով գլխավորող Երևանի «Արարատ-Արմենիան»: Վերջինս իր հարկի տակ՝ Երևանի ակադեմիայի մարզադաշտում այսօր ժամը 17:30-ին հյուրընկալելու է իրեն միայն 1 միավոր զիջող ՀՀ նորընծա գավաթակիր Վադիմ Բորեցի գլխավորած «Նոային»: Վերջինս հուլիսի 10-ին ՀՀգավաթի խաղարկության եզրափակչում գերլարված ու դրամատիկ մրցապայքարում, որ ավարտվեց 5:5 հաշվով ( այն դեպքում, երբ 1-ին խաղակեսի հետո Մինասյանի սաները հաղթում էին 4:1 հաշվով) , հետխաղյա 11 մետրանոցների իրացումից հետո հերոսական ջանքերի գնով երկրի գործող չեմպիոն «Արարատ- Արմենիայից» 7:6 հաշվով դժվարին ու միագամայն արժանի հաղթանակ կորզեց ու 1-ին անգամ նվաճեց ՀՀգավաթը: Նկատենք, որ «Արարատ-Արմենիային» 2 –րդ անգամ ՀՀչեմպիոն հռչակվելու համար այսօրվա խաղում բավարարում է նաև ոչ-ոքին, մինչդեռ «Նոան» ոսկե դուբլ կկարողանա անել միմիայն հաղթանակ տոնելու շնորհիվ:
Ոչ պակաս հետաքրքիր պայքար է սպասվում Գյումրիում, ուր Վարդան Բիչախչյանի սաները ընդունելու են նախավերջին `27-րդ տուրում նորանշանակ գլխավոր մարզիչ `Եղիշե Մելիքյանի ղեկավարությամբ առաջին հաղթանակը , այն էլ համոզիչ`5:1 հաշվով բրոնզե մեդալի համար պայքարի իրենց գլխավոր մրցակից Վանաձորի «Լոռիին» ջախջախած Երևանի «Ալաշկերտին»:Այս հաղթանակի շնորհիվ Մելիքյանի սաները հերթական անգամ եվրոլիգայի խաղարկության մասնակցելու ուղեգիր նվաճեցին: Գյումրիում տեղի ունենալիք հանդիպումը հանդիպման ելքը կարևոր է այն առումով, որ գյումրեցիների հաղթելու, և «Նոայի» պարտվելու դեպքում «Շիրակը» կդառնա ՀՀ փոխչեմպիոն ու արծաթե մեդալի կարժանանա:Իսկ ահա Մելիքյանի գլխավորած թիմի հաղթանակի պարագայում «Ալաշկերտը» 3 –րդ հորիզոնական կբարձրանա ու բրոնզե մեդալ կնվաճի, ու իր նման եվրոլիգայի ուղեգիրն ապահոված «Շիրակին» թողնելով 4 –րդտեղում:
Այսօրվա 3-րդ`«Լոռի» –«Արարատ» հանդիպում չի կայանա: Այն ՀՖՖ չեղարկել է, քանի ,որ Լոռի ՖԱ-ի անձնակազմից 18 հոգի կորոնավիրուսով են վարակվել:
©2020 Armenian Soccer