Armenian Soccer
Armenian Soccer

Բելառուսի առաջնության մասնակից «հայկական» թիմերը 17-րդ տուրում ձախողվեցին

Բելառուսի  բարձրագույն խմբի   առաջնության 17 –րդ տուրի հանդիպումները  ստուգատեսի    առաջատարների խմբում գտնվող   «հայկական» 3 թիմների համար անհաջող դասավորվեցին:Նրանցից միայն Գրոդոնյի  «Նեմանը»,ուր ելույթ է ունենում ՀՀ ազգային հավաքականի կիսապաշտպան Գեղամ Ղադիմյանը   ընդհատելով իր ռեկորդային հաղթարշավը   գոլազուրկ  ոչ-ոքի խաղաց «Վիտեբսկի» հետ: Անդրեյ  Խաչատուրյանի գլխավորությամբ հանդես եկող Ժոդինոյի  «Տորպեդո -ԲԵԼԱԶը » Բաբրույսկում անսպասելիորեն  1:2 հաշվով զիջեց առաջնության ընդգծված հետնապահ «Բելշինային»:
Իսկ ահա ՀՀ ազգային հավաքականի թեկնածու, 22-ամյա կիսապաշտպան Հայկ Մուսախանյանի թիմը`մրցաշրջանի հայտնության Մինսկի «Էներգետիկ ԲԳՈՒ»-ին  բոլորին զարմացրեց    իր հարկի տակ   ոչ ֆուտբոլային ,խայտառակ`1:8  հաշվով  Բրեստի «Ռուխից» կրած պարտությամբ: Մինչդեռ   նախորդ `16 –րդ տուրում  Բորիսովոյում Մուսախանյանի թիմը արտագնա մրցավեճում 1:0 հաշվով առավելության  էր հասել երկրի 15-ակի չեմպիոն ԲԱՏԷ-ի նկատմամբ:
17-րդ տուրից հետո  33 միավորվ մրցաշարային աղյուսակը գլխավորում է Սոլիգորսկի  «Շախտյորն», որին 2 միավոր զիջողԲԱՏԷ-ն զբաղեցնում է 2 –րդհորիզոնկանը: Մրցակիցներից 1 խաղ  պակաս անցկացրած Ղադիմյանի «Նեմանը»  30 միավորով  հանգրվանել է 3 -րդ տեղում: հերթական `18 –րդ տուրում  հուլիսի 19-ին  «Նեմանը» Գրոդնոյում հյուրընկալելու է առաջատարին «Շախտյորին»:
4 -րդ հորիզոնականը 29 միավորով զբաղեցնում է Մուսախանյանի «Էներգետիկ ԲԳՈՒ»-ին,  որը 18-րդ տուրում  հուլիսի 19-ին  հյուրըկանլվելու է Մինսկին»,  որը վաստակած 15 միավորով 16 թիմերի պայքարում ընթանում է 14 –րդտեղում:
Խաչատուրյանի «Տորպեդո-ԲելԱԶը»  26 միավորով  Մինսկի  և Բրեստի դինամոյականների հետ բաժանում 5-7-րդ տեղերը: 18-րդ տուրում հուլիսի 19-ին Ժոդիոնյում Խաչատուրյանի  թիմը կհյուրընկալի Մինսկի «Դինամոյին»:
ԷԴԳԱՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ

©2020 Armenian Soccer