Մայիսի 8-ին՝ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում, կայացան Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և «Դոմ Մոսկվի» կենտրոնի կողմից կազմակերպված ֆուտբոլի մանկապատանեկան երկօրյա մինի մրցաշարի եզրափակիչն ու մրցանակաբաշխությունը:
Մասնակցում էին հանրակրթական դպրոցների և «Ռոսիա» ՀԿ «Սլավյանսկայա» միջնակարգ դպրոցի աշակերտները:
Մրցաշարի չեմպիոն դարձավ N33 դպրոցի թիմը, որին էլ շնորհվեց չեմպիոնական գավաթը։
Առաջին, երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած թիմերին մեդալներով և դիպլոմներով պարգևատրեցին Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը, ՀՖՖ Ֆուտբոլի դեպարտամենտի ղեկավար Էդգար Մանուկյանը և ՀՖՖ Գործկոմի անդամ Գագիկ Աղբալյանը:
©2022 Armenian Soccer