Armenian Soccer
Armenian Soccer

VBET ՀՊԼ. «Փյունիկը» հաղթեց և ամրապնդվեց առաջին տեղում. «Արարատ-Արմենիան» պարտվեց և հեռվացավ առաջատարից

Փյունիկ -

Այսօր` մայիսի 9-ին, կայացան VBET ՀՊԼ-ի 32-րդ տուրի առաջին հանդիպումները։

«Փյունիկն» ընդունեց «Վանին» և հաղթեց 2:0 հաշվով։

Տանտերերի կազմից գոլերով աչքի ընկան Խոսե Կարաբալլոն և Ուգո Ֆիրմինոն։

 

«Արարատ-Արմենիան» էլ մրցեց «Նոայի» հետ և պարտություն կրեց նվազագույն հաշվով։

«Նոայի» հաղթական գոլը խփեց Դմիտրի Լավրիշչևը։

 

Այս հանդիպումներից հետո «Փյունիկը» վաստակելով 70 միավոր` ամրապնդվեց առաջին հորիզոնականում։

«Արարատ-Արմենիան» ունենալով 65 միավոր առաջատարին արդեն զիջում է 5 միավորով։

«Նոան» ունի 37 միավոր, որով գտնվում է մրցաշարային աղյուսակի 5-րդ տեղում։

«Վանը» 19 միավորով նախավերջին` 8-րդ տեղում է։

 

©2022 Armenian Soccer