Armenian Soccer
Armenian Soccer

ՀՖՖ-ն Արցախի բոլոր դպրոցներին և մարզադպրոցներին գնդակներ է նվիրել

նվերներ Արցախին

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցությամբ, Արցախի բոլոր 117 դպրոցներին և մարզադպրոցներին նվիրել է շուրջ 850 գնդակ։

 

ՀՖՖ ներկայացուցիչներն այցելել են Արցախ, որտեղ հանդիպումներ են ունեցել Արցախի ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանի հետ, այցելել են Ստեփանակերտի՝ Ստեփան Շահումյանի անվան մարզադաշտ, հանդիպել հանրակրթական դպրոցների ներկայացուցիչներին և նվիրել գնդակներ:

 

Նախաձեռնությունն իրականացվել է Արցախում «Երկարօրյա դպրոց» ծրագրի շրջանակում՝ «Թիմային խաղ, թիմային աշխատանք» նշանաբանի ներքո։ Այն նպատակ ունի համալրել երկարօրյա ուսուցման սպորտային բաղադրիչը և նպաստել պատանեկան ֆուտբոլի զարգացմանը Արցախի բոլոր համայնքներում։

 

 

©2022 Armenian Soccer