ԱԱ 2022 ընտրական փուլի խմբային մրցաշարի 3–րդ տուրում Երևանում Ռումինիայի ընտրանու նկատմամբ 3:2 հաշվով կամային հաղթանակ տոնելուց հետո ՀՀ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ,իսպանացի մասնագետ Խոակին Կապառոսը հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել է լրագրողների իրեն ուղղված հարցերին.
-Ես շատ էի վստահում մեր ֆուտբոլիստներին: Սակայն մենք գիտեինք , որ մեզ շատ բարդ մարտահրավեր է սպասվում, քանի որ խումբը բավականին դժվարին է, ու այնտեղ ընդգրկված են հավաքականներմ որոնք հարուստ ֆւոտբոլային պատմություններ ունեին: Սակայն ՀՀ հավաքականի ֆուտբոլիստներն ապացուցեցին, որ զգում ենմ թե ինչ է նշանակում Հայաստանի հավաքականի մարզաշապիկը:
-Ես շատ ուրախ եմ , որ նման հաջողության հասանք: Այս հաջողությունը պատկանում է մեր երկրին, երկրպագուներին,ֆուտբոլիստներին …նրանք ամբողջ նվիրվածությամբ այս ընթացքում խաղացին, ջանք ու եռանդ չխնայեցին,այնպես , որ այս հաղթանակը մեր երկրի հաղթանակն է:
-Ինչի հաշվին է վեջին 3 խաղերում 2-րդ խաղակեսում մեր հավաքականը ավելացնում , այն էլ նման ծանր գրաֆիկի պայմաններում:
— Դե ի սկզբանե ամեն ինչ լավ կազմակերպված էր: Եվ երբ թիմի հետ ինչ-որ բան այն չէ , ժամանակ է պետք, պետք է համբերատար լինել: Մենք այն թիմն ենք, որը խաղում է օգտագործելով ազատ գոտիները և փորձում էինք այդ ամենը իրագործել:
1-ին խաղակեսում զգացվում էր , որ մեր թիմը բավականին հոգնած է:Մրցակիցը շատ ավելի թարմ էր, քանի որ նախորդ խաղի համեմատ փոխարինել էր 6 կամ 7 խաղացողի:Մեզ չէր հերիքում արագությունը: Սակայն 2–րդ խաղակեսում մեր թիմը շատ լավ դրսևորեց իրեն: Թիմը ասպարեզ մտավ իրոք հաղթանակի հասնելու տենչանքով և այս ընդունակությունը առաձգանքելու համապատասխան ձևով:Դա ազդում է նաև մրցակցի վրա, երբ թե 1:0 հաղթելուց հետո, թե 1:2 հաշվով պարտվելուց հետո, նորից գոլ խփել ու հաղթանակ տանել: Սակայն մեր թիմը իրոք դա կարողացավ անել, իր մեջ ուժ գտավ, կարողացավ համապատասխան ձևով արձագանքել: Բայց մենք չպիտի բավարարվեինք այսքանով, և թիմը իրոք դաշտում չբավարավեց 2-րդ գոլով և փորձեց խփել 3 –րդ գոլը, ինչը հաջողվեց:
— Իհարկե ես չեմ սիրում առանձին ֆուտբոլիստների մասին խոսել: Այս հաղթնակաը ամբողջ թիմինն է: Բայց իհարկե այս տղան` Սպերցյանը շատ ուժեղ բնավորություն դրսևորեց, խաղադաշտում, այնպես, որ նա շատ արագ կարող է Հայաստանի հավաքականի համար բավական կարևոր ֆուտբոլիստի վերածվել:Նույնը կարող եմ ասել Ժիրայր Շաղոյանի մասին, ով ընդունեց այդ պատասխանատվության բեռը: Իսկ դա նշանակում , որ մեր հավաքականն ապագայի բավական լավ հեռանկաներ ունենի:
-Առաջ մեր ընտրանու խաղը կախված էր ընդգծված մեկ առաջատարի խաղից … Ինչի՞ հաշվին է հաջողվել ձեզ փոխել թիմի ֆուտբոլիստների մտածելակերպը, նրանց ներարկել առաջատարի կարողություններ …
-Ես միանշանակ համաձայն եմ, քանի որ թիմը ամեն ինչից վեր է ,թիմային խաղը..Բոլոր թիմերում, որտեղ ես աշխատել եմ, նշանակալից հաջողություններին են հասել, քանի որ առաջնահերթությունը տրվել է թիմային խաղին, և ոչ թե անհատական վարպետություն ունեցող այս կամ այն ֆուտբոլիստին: Եվ հիմա մենք ունենալով, իհարկե մեր բացողումները , գիտացում ենք, որ հոգեբանորեն պետք է շատ ուժեղ լինենք, ու ուժեղ պետք է լինենքմ ինչպես անհատական, այնպես էլ թիմային մակարդակով:
©2021 Armenian Soccer